Մեր մասին

«Արարատ» միջազգային դպրոց

Արարատը — ինչպես առցանց, այնպես էլ առկա ձևաչափով նպաստում է տարբեր երկրների Ձեր երեխաների և մանկատների երեխաների մտավոր զարգացման մակարդակի բարձրացմանը։

Շախմատի միջոցով երեխաների մեջ դաստիարակում է նպատակասլացություն, համբերություն և բնավորություն, հաղթելու կամք, վճռականություն, սառնասրտություն, տոկունություն, դիմացկունություն, հնարամտություն և ռիսկի դիմելու ունակություն։

75 Պրոֆեսիոնալ մարզիչ
30 Նոր դասընթաց ամեն տարի
3 Մասնաճյուղ ամբողջ աշխարհում
2000 Գրանցված սովորող

Ձեռնտու գին

Շախմատ 5 լեզվով

Հաջողության երաշխիք

Անվճար շաբաթական առցանց/օֆլայն սեանսներ և մրցաշարեր Մոսկվայում

Անվճար շաբաթական ուղեկցում հոգեբանի կողմից

Սեփական ուսուցման ծրագիր (աշխարհի և Եվրոպայի չեմպիոնից) բոլոր մասնաճյուղերում

Մեր աշակերտների կարծիքները

Նաստյա Սմիռնովա

Ամեն ամսվա վերջին հոգեբանների անվճար ուղեկցումը շատ ոգեշնչող է և իսկապես օգնում է։ Շնորհակալություն Արարատի բոլոր հոգեբաններին և մարզիչներին, անպայման խորհուրդ կտանք ընկերներիս։ Ցավոք, մասնաճյուղերից հեռու ենք ապրում, տղաս շատ էր ուզում ուսուցիչների հետ անձամբ հանդիպել։ Շատ դուր եկավ նաև այն, որ մարզիչները երբեմն անգլերեն են խոսում։ Արարատին մաղթում ենք ավելի շատ մասնաճյուղեր!!!!!!!

Անուշ Ավետիսյան

Շատ շնորհակալ եմ Արարատ միջազգային դպրոցից։ Տղաս արդեն 2 տարի պարապում է շախմատ և բացի շախմատային առաջադիմությունից, նաև հայերեն լեզվին է սկսել վարժ տիրապետել) Մենք տարիներ շարունակ ապրելով Եվրոպայում, գիտենք թե դրսում ինչքան բարդ է պահպանել հայկականը, մայրենի լեզուն։ Իսկ Արարատի հայ մարզիչները անչափ օգնում են այդ հարցով) Շնորհակալ ենք։

William Miller

Շատ շնորհակալ ենք, որ հնարավորություն տվեցիք սովորելու ռուս և հայ երեխաների հետ նույն խմբում։ օհհհ))) մարզիչների անգլերենը, իհարկե, կատարյալ չէ))))) երբեմն բոլորը բարձր քրքջում էին)))))) բայց շախմատային արդյունքը շատ լավն է, անցյալ տարի նույնիսկ Կալիֆոռնիայից Կանադա մեկնեցինք առկա մրցաշարի։ Հրաշալի օր էր։

Դպրոցի անվան մասին

Դպրոցի անվան մասին

Համարվում է, որ Արարատի լանջին գտնվող Ակոռի գյուղը կանգնած է այն տեղում, որտեղ Նոյը զոհասեղան է կառուցել և տնկել առաջին այգին, իսկ գյուղի անունը բխեցնում էին հայերեն «նա տնկեց որթը» արտահայտությունից։ Պատմում են նաև, որ լեռան գագաթին քաղդեացիներն աստղեր էին պաշտում, և նրանցից երեքը հետևեցին Բեթղեհեմի աստղին՝ հասնելով Հիսուս Քրիստոսի ծննդավայրը։

Արարատ լեռը սրբավայր է հայերի համար։ Պարսկական ավանդությունն Արարատն անվանում է մարդկության օրրան։

Հանրահայտ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկին Արարատ լեռը նկարել է առնվազն տասը անգամ։ Փարիզի ցուցահանդեսին, երբ նրան հարցրին՝ իր ստեղծագործություններում հայկական տեսարաններ կա՞ն, Այվազովսկին պատասխանեց՝ «Ահա մեր Հայաստանը», և հյուրերին տարավ «Նոյի իջնելը Արարատից» կտավի մոտ։

Տարածքը, որտեղ գտնվում է Արարատը, Հայկական ԽՍՀ-ից (ստեղծված 1920 թվականի նոյեմբերի 29-ին) անցել է Թուրքիային 1921 թվականի Մոսկվայի և Կարսի պայմանագրերով։ Ըստ ավանդության՝ ի պատասխան թուրքական կառավարության բողոքի, թե Հայկական ԽՍՀ զինանշանին պատկերված է Արարատը, որը Հայաստանի մաս չէ, արտաքին գործերի ժողովրդական կոմիսար Չիչերինը պատասխանել է՝ «Թուրքիայի դրոշին պատկերված է կիսալուսինը, բայց Լուսինը Թուրքիայի մաս չէ»։

Մեր մասնաճյուղերը

Երեք քաղաք երկու մայրցամաքում և մեկ դպրոց

Մոսկվա · Ռուսաստան Երևան · Հայաստան Տորոնտո · Կանադա

Выберите вариант занятия
+
WhatsApp